Շղթայական վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից վարորդը մահացել է

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։

Պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը։
Կարճ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն էին տեղափոխվել նաև նշված ավտոմեքենաների ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Փ․-ն և 7-ամյա Հայկ Թ․-ն։

Ապրիլի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Ա․ Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է։

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930