«Մենք միշտ ինքնակազմակերպվել և հաղթանակներ ենք տոնել». Նարեկ Կարապետյանը՝ Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչներին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ։ Զրույց է ծավալվել հույսի, միասնության և այն փոփոխությունների շուրջ, որոնք Սամվել Կարապետյանն է բերելու։
«Մենք մեզ նման չէինք լինի, եթե նորից չփորձեինք վերականգնել այն, ինչ ունեինք։ Շատ անգամներ, նույնիսկ ամենաանհույս ժամանակներում, ինքնակազմակերպվել ենք։ Դրա վառ ապացույցը դուք եք և այն հաղթանակները, որոնք կերտել եք»,-սպաներին ասել է Նարեկ Կարապետյանը։



