«Կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով». Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում։

«1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։

Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»,-գրել է Փալոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930