Նորվեգիան կարգելի սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ այս տարի կներկայացնի օրինագիծ, որն արգելում է սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի անձանց համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մենք այս օրենքը սահմանում ենք, քանի որ ցանկանում ենք մանկություն, որտեղ երեխաները կարող են երեխա լինել։ Ալգորիթմերն ու էկրանները չպետք է զրկեն խաղերից, ընկերությունից և առօրյա կյանքից», – ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Երիտասարդ օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվել է տեխնոլոգիական ընկերությունների վրա։
Նորվեգիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն է, որն օրինագիծ է ներկայացնում տարիքային սահմանափակման մասին։ Սոցիալական ցանցերում տարիքային սահմանափակում մտցնելու մասին են հայտարարել նաև Ֆրանսիան, Իսպանիան և Դանիան։
Եվրոպական հանձնաժողովը նույնպես հայտարարել է երեխաներին ու դեռահասներին պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու իր վճռականության մասին։ Ապրիլի կեսերին հանձնաժողովը հավելված է ներկայացրել սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը ստուգելու համար։



