Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը։ Բրյուսելը Կիևին ֆինանսավորում տրամադրելու հարցը քննարկում էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն Հունգարիան խոչընդոտել էր դրա իրականացմանը։
Ըստ ԵՄ-ի՝ այս գումարը կօգնի Ուկրաինային հավասարակշռել իր բյուջեն, որը 2026 թվականին կբախվի առնվազն 52 միլիարդ դոլարի դեֆիցիտի` ըստ Reuters-ի։ Առանց ԵՄ վարկի, տնտեսագետները կարծում են, որ Կիևը մինչև հունիս կսպառի իր գումարը։



