Թուրքիայի «փափուկ ուժը». Ալբանիայում թուրքերենի ուսուցման նոր կենտրոն է բացվել
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, Ալբանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արբեն Քինգջիի պաշտոնական հրավերով մեկնել է Ալբանիա։ Բայրաքթարօղլուին դիմավորել են զինվորական արարողությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԳՇ պետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էրմալ Նուֆիի հետ։
Բայրաքթարօղլուն այցելել է Տիրանայում Թուրքիայի դեսպանատուն։ Նա նաև մասնակցել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից թուրքերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։
Նշենք, որ TİKA-ն հիմնադրվել է 1992թ. Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար:




