Վերջին պատերազմի սկզբից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2387 մարդ

Լիբանանի կառավարության հաղորդմամբ՝ մարտի սկզբից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները խլել են առնվազն 2387 մարդու կյանք։

Կառավարության աղետների ռիսկի կառավարման ստորաբաժանումը նաև հավելել է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է 7602 մարդ։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ուրբաթ օրը ուժի մեջ մտնելուց ի վեր իշխանությունները և փրկարարները դիակներ են դուրս բերում Իսրայելի ծանր հարվածներից տուժած տարածքներում գտնվող շենքերի փլատակներից։

Լիբանանը մարտի 2-ին ներքաշվեց ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեջ Իրանի դեմ, այն բանից հետո, երբ Թեհրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսեց օդային հարվածներ և ցամաքային գործողություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930