Բաժիններ՝

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։

Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ոստիկանության գվարդիայի Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 50 փամփուշտ։

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930