ՏԻԿԻ՛Ն ՆԱԽԱՐԱՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒՆԵՐԴ ՈՒ ԴԻՍԿՈՏԵԿՆԵՐԴ ԿՈԼԱՊՍԻ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ
ՀՀ առողջապահության նախարարը ապահովագրության 100 օրն ամփոփեց փակ քննարկմամբ, ապա հայտարարեց՝ «ամեն ինչ լավ է», «բժիշկները դժգոհ չեն», «մասնագիտական հանրույթը քաղաքական շոու է անում»։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա արդեն մոտեցում է․ երբ իրականությունը չի համընկնում հաշվետվության հետ, այն փոխարինվում է պիտակավորմամբ։
«Եթե ամեն ինչ լավ է, ապա՝ ինչո՞ւ են բժիշկները խոսում ցածր աշխատավարձերից, ինչո՞ւ բուժհաստատությունները չեն հասկանում ֆինանսական հոսքերը, ինչո՞ւ հիվանդները չեն հասկանում՝ ինչն է անվճար։ Սա «շոու» չէ։ Սա ազդանշան է, որ համակարգը չի աշխատում»,- իրավիճակը ներկայացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ քննադատությանը պատասխանելու փոխարեն, սակայն, այն պիտակավորվում է՝ որպես «քաղաքականություն»։
«Եվ դա անում է մի պաշտոնյա, ով ինքն է քաղաքականությունը բերել առողջապահություն, «ուրախ ավտոբուսներից» մինչև հանրային PR միջոցառումներ։ Իրականում՝ մասնագիտական հանրույթը փորձում է փրկել համակարգը։ Բայց այսօր ընտրված է ոչ թե լսելու, այլ լռեցնելու ճանապարհը։ Նախարարն իր թերի գործունեությունը կամ անգործությունը քողարկել է «քաղաքական շոուների» անվան տակ։ Իրականում ընտրությունների նախաշեմին նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներն ունենալու են հետընտրական ձնագնդու էֆեկտ, և մենք ունենալու ենք առողջապահական կոլապս»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



