Բաժիններ՝

ՇՎՏՄ ղեկավարի հրամանով «Յունի գազ»-ին պատկանող գազալցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Յունի գազ» ՓԲԸ – ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ, 1-ին փողոց)։

ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 318 765 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930