ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է Իրանի հետ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Իրանի հարցը լուծել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքերը մեջբերել է Clash Report-ը X սոցիալական ցանցում։
«Դուք կարող եք լուծել այս խնդիրը միայն բանակցությունների միջոցով։ Նրանք չեն հանձնվելու։ Մենք էլ ակնհայտորեն չենք հանձնվելու»,- ասել է Քերին։



