Հիշե՛ք և սերտե՛ք սա՝ կամ վերջ ենք դնում Մեծ Ամոթի Շրջանին, կամ այս շրջանը կդառնա մեր բնութագիրը. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Սա ուզում եմ արձանագրել, որ չմոռանանք:

Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը: Հային խաբել է Փաշինյանը, ձևացել է մեզանից մեկը, եկել է իշխանության (ուզուրպացրել է)՝ արդարության հաստատման խոստումով (չի արել), տարել է մեզ պարտության իր անգործության և/կամ թշնամու հետ գործակցության հետևանքով, և մեզ ահաբեկելով ու խաբելով հանձնել է Արցախը (որ իբր մեզ փրկի) ու էլի հայկական տարածքներ, շարունակում է մնալ իշխանության և շարունակում է մեզ խաբել՝ արդեն բացեիբաց ասելով, որ ընտրություններից հետո էլի է զիջելու՝ միջանցք, «անկլավներ», ևն:

Այս ամենը մենք չենք ընտրել, մեզ խաբելով և ահաբեկելով պարտադրել են: ՍԱԿԱՅՆ:
Եթե 2026-ին հունիսին, երբ այլևս ամեն ինչ բաց ու պարզ է, հայը Փաշինյանի իշխանության մնալուն նպաստեց՝ էական չէ ընտրելով, թե էշություններ անելով, ապա առաջին անգամ անկախությունից ի վեր նա իմացաբար ընտրելու է Արցախի թուրքացումը (2-3 հազար տարվա մեջ առաջին անգամ), ստորացումը և թուրքի առաջ ծնկի գալը:

Արդ սրանից հետո էլ որևէ արդարացում չի լինելու հային և իր պետության կործանումը պատմությունը կդիտարկի տրամաբանական՝ սեփական կամքով և գիտակցաբար ընտրված ճանապարհ:

Հիշե՛ք և սերտե՛ք սա՝ կամ վերջ ենք դնում Մեծ Ամոթի Շրջանին, կամ այս շրջանը կդառնա մեր բնութագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930