Բաժիններ՝

Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում, «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութ Ս․-ի վարած «Москвич» մակնիշի և Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930