Իր 14 ամսական թոռնուհու հետ՝ 86 տարեկան մարդու եք սպանել, ինչի՞ վրա եք ուրախանում. Ռուբեն Մելքոնյան

21-րդ դարում ապրում ենք հետճշմարտության կամ մետամոդեռնիզմի դարաշրջանում, և պատերազմներն ու հաղթանակներն էլ տեղավորվում են այս կոնտեքստում: Մինչ այս պատերազմն էլ բանակցությունները նորմալ ընթանում էին, փակուղի չէին մտել, բայց սկսվեց պատերազմ: Այս պատերազմով Իրանը կոտրեց ստերեոտիպեր, և երբ ամբողջ աշխարհն ասում էր՝ Իրանը մի քանի օրից կփլուզվի, Իրանն ապացուցեց, որ իրանական քաղաքակրթությունը ծնել է քաղաքական համակարգ, և այսօրվա Իրանը կոճղի պես պետություն է, որի արմատները գնում են դարերի խորքը: Իրանական հասարակությունն էլ դարձավ միասնական, հետևում մնացին միտինգներն ու անհամաձայնությունները, կրոնական առաջնորդները պատրաստ էին նահատակության: Տասնամյակներով պատժամիջոցների տակ գտնվող պետությունը չփլուզվեց:

Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Իրանի կարմիր գծերը սկսեցին աշխատել, և նա սկսեց հարվածել տարածաշրջանի ամերիկյան ստրատեգիական օբյեկտներին: Ո՛չ բլից-կրիգ ստացվեց, ո՛չ Իրանի ներքին փլուզում, ո՛չ իրանական կապիտուլյացիա:

Կարդացեք նաև

«21-րդ դարում բոլոր պատերազմներում կողմերն ասում են՝ մենք հաղթեցինք: Անգամ 44-օրյա պատերազմից հետո, որտեղ մենք, ցավոք, պարտվեցինք, որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք անկախություն և պետություն: Այս պարագայում էլ Ամերիկան հայտարարում է, որ ինքն է հաղթել, Իրանն ասում է՝ հաղթողն ինքն է: Ես կարող եմ ասել, որ Իրանն ունեցավ անասելի մեծ կորուստներ, բայց բանակցությունների դաշտ դուրս եկավ ավելի լավ դիրքերով, իրանական պետությունն ունեցավ ձեռքբերումներ: Իրանն ապացուցեց, որ կարող է դուրս գալ աշխարհի թիվ մեկ գերտերության, պլյուս Իսրայելի դեմ՝ ապացուցելով, որ իր արժանապատվությունը սակարկման ենթակա չէ: Իրանը հարվածեց և՛ ամերիկյան բազաներին, և՛ Իսրայելի քաղաքներին՝ փլուզելով նրանց այն իմիջը, որ անհնար է խոցել նրանց: Փաստորեն, ֆիքսվեց նաև, որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը տրվում է Իրանին, իսկ այսօր աշխարհը պայքարում է միջանցքների վերահսկողության համար

Ինչպե՞ս կարելի է ուրախ-ուրախ ասել, որ կոչնչանա դարավոր մի քաղաքակրթություն, կամ սպանել 86-ամյա հոգևոր առաջնորդին՝ անչափահաս թոռնուհու հետ, ու զվարթ պարային շարժումներով հայտարարել այդ մասին, ինչպես դա արեց Թրամփը: Գալու է ժամանակը, որ էքսցենտրիկ ղեկավարներին փոխարինելու են ոչ էքսցենտրիկ ղեկավարներ: Ոչ էքսցենտրիկ Վենսի միջամտությունից հետո միայն հնարավոր դարձավ ներկայիս հրադադարը: Աշխարհի խաղաղության շահերից է բխում, որ ավարտվի էքսցենտրիկ ղեկավարների կառավարման դարաշրջանը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930