21-րդ դարում ապրում ենք հետճշմարտության կամ մետամոդեռնիզմի դարաշրջանում, և պատերազմներն ու հաղթանակներն էլ տեղավորվում են այս կոնտեքստում: Մինչ այս պատերազմն էլ բանակցությունները նորմալ ընթանում էին, փակուղի չէին մտել, բայց սկսվեց պատերազմ:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը շարունակվում է ավելի քան մեկ ամիս: Այս ոչ լեգիտիմ ռազմական գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վերջին տարիներին աշխարհում արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը չափազանց փոխվել է: Եթե համեմատաբար վերջերս աշխարհը, այնուամենայնիվ, հենվում էր միջազգային պայմանագրերի և միջազգային կանոնների վրա, ապա վերջին տարիներին ամեն ինչ շրջվել է։ Ուժը դարձավ օրենք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը: