Բաժիններ՝

Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times

Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը շարունակել է խոչընդոտ մնալ Իսլամաբադում կայացած ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։

Լրագրողներից մեկի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը պնդում է նեղուցի նկատմամբ իր սեփական վերահսկողության և դրանով անցնող նավերից վճար գանձելու իրավունքի վրա։ Իրանը նաև մերժում է նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունեցող նավագնացության ուղի է, որով անցնում է աշխարհի նավթի մոտավորապես 20%-ը։ Փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի առաջին օրը Իրանը հայտարարել է նավագնացության համար նեղուցի փակման մասին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես համաձայնագրի պայման է նշել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը։ Այնուամենայնիվ, ծովային այս ճանապարհը մնում է գործնականում փակ, ու դրանով անցնող նավերը ստիպված են բանակցել Իրանի հետ։

Ապրիլի 11-ին երկու ամերիկյան ականակիր՝ USS Frank E. Peterson-ը և USS Michael Murphy-ն, անցել են Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ դրանք գործում են Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցը ռազմածովային ականներից ամբողջությամբ մաքրելու ավելի լայն առաքելության շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930