Փորձագետը գնահատել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը՝ փետրվարի վերջին սկսված հարվածներից հետո հինգ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնին արժեցել է 22,3-ից 31 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Պենտագոնի նախկին ավագ պաշտոնյա Էլեյն Մաքքասքերին։
«Էլեյն ՄաքՔասքերը գնահատում է Իրանի դեմ արշավի արժեքը 22,3-ից 31 միլիարդ դոլար»,- ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է թերթը, այս գնահատականը ներառում է դեկտեմբերի վերջից Մերձավոր Արևելք լրացուցիչ ամերիկյան ուժեր և սարքավորումներ տեղակայելու ծախսերը, սակայն չի ներառում մարտական վնասի լիարժեք գնահատական, որը, հավանաբար, պարզ չի լինի մինչև մարտական գործողությունների ավարտը: Հրատարակությունը գնահատում է, որ վնասված սարքավորումներն արդեն կազմում են ընդհանուր արժեքի մինչև 3,6 միլիարդ դոլարը:



