ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Խորամաբադի միջազգային օդանավակայանին
Իրանի արևմտյան Լորեստան նահանգի Խորամաբադի միջազգային օդանավակայանը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների թիրախում։ Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Լորեստանի փոխնահանգապետը։
Զոհերի կամ վնասների մասին այս պահին տեղեկություններ չկան։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։



