Լիվերպուլը մոտ է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր ստորագրելուն
Անգլիական հեղինակավոր ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» շատ մոտ է Հայաստանի Հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր ստորագրելուն:
Նշվում է, որ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հիմնական տրանսֆերային նպատակը հենց Հենրիխ Մխիթարյանն է, ում տրանսֆերի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ:
Footynews24.com-ը հայտնում է, որ «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը չեղյալ է համարել իր այցը Բրազիլիա և մեկնել է Դոնեցկ, որպեսզի վերջնական պայմանավորվածության գա «հանքափորների» ղեկավարության հետ:
Աղբյուրի տվյալներով՝ «Շախտյորը» դեմ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին: