Իրանը խոստացել է նոր ու ավելի կործանարար հարվածներ հասցնել ԱՄՆ-ին և Իսրայելին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կործանարար և ավերիչ հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Հայտարարությունն արվել է՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 1-ին արված ուղերձի, որտեղ նա հայտարարել էր, թե ամերիկյան կողմը Իրանում հասել է իր նպատակին։ Թրամփը խոստացել էր առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում ուժեղ հարվածներ հասցնել Իրանին ու «վերադարձնել նրանց քարե դար»։
«Ձեր ստացած հզոր և անհավանական հարվածներից հետո, սպասեք մեզանից ավելի ջախջախիչ, ավելի լայնածավալ և կործանարար գործողությունների», -ասվում է զինված ուժերի խոսնակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի պետական IRIB լրատվամիջոցի կողմից։ Խոսնակը նշել է, որ պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը բախվեն «նվաստացման, ամոթի, երկարատև զղջման և վերջնական կապիտուլյացիայի»
Իրանական կողմը հերքել է Թրամփի պնդումներն այն մասին, թե Իրանի զինված ուժերը լրջորեն թուլացել են։ Պաշտոնական Թեհրանից հայտարարել են, որ ԱՄՆ-ն «ոչինչ չգիտի մեր հսկայական և ռազմավարական հնարավորությունների մասին»։
«Կենտրոնները, որոնք դուք կարծում եք, որ թիրախավորել եք, աննշան են։ Մեր ռազմավարական ռազմական արտադրությունը գտնվում է այնպիսի վայրերում, որոնց մասին դուք ոչինչ չգիտեք, և դուք երբեք չեք կարողանա այնտեղ հասնել»,- հայտարարել է խոսնակը։և



