Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի ԱՄՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ալիսոն Հարթը։

Սա Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր Ռյուտեի առաջին այցն է լինելու Միացյալ Նահանգներ։

Հարթը Reuters-ի ասել է, որ այցը «վաղուց պլանավորված» է եղել։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է երկիրը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու հարցը։ Պատճառը Իրանի դեմ պատերազմում դաշինքի ոչ ակտիվ ներգրավումն է։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հայտարարել էին, որ իրենք չեն պատրաստվում ներքաշվել Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ։ Իսկ երկրներից որոշներն անգամ արգելել էին ռազմական օդանավերի թռիչքներն իրենց տարածքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930