Բաժիններ՝

Հայաստանի եռակողմ պատվիրակությունը մեկնում է Ժնև

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը հունիսի 17-18-ը Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամակցության շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորությունների համաձայն՝ պատվիրակության կազմում են նաև սոցիալական գործընկերների՝ արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչները:

Ս.թ. հունիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի, ինչպես նաև ԱՄԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս