Դրամային վարկավորման տեմպը թուլացել է. բանկերը վարկավորում են արտարժույթով
Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.1 մլն ԱՄՆ դոլար:
Այսպիսով, շաբաթական կտրվածքով դրամային վարկավորման ծավալը նվազել է 5.1 միլիարդ դրամով կամ 14.4%-ով, իսկ դոլարային վարկավորման ծավալներն աճել են 10.1 միլիոն դոլարով կամ 22%-ով։