Իրենք ինչ ուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Այդ առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետական կուսակցության անդամներն այցելել էին Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Անդրանիկ Մարգարյանի շիրմին։
Լրագրողները Երրորդ նախագահից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պատգամ է թողել Անդրանիկ Մարգարյանը, և որքանո՞վ են այն իրագործել։
«Մեր ուժերի ներածին չափով իրականություն ենք դարձրել, գաղափարները բոլորիս հայտնի է, կուսակցության ծրագիրը կա։ Գրեթե ամեն օր Հանրապետական կուսակցության անդամները խոսում են դրանց մասին։ Այնպես որ՝ գնահատական տվողները մեր կուսակցականներն են, հանրությունն է»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Լրագրողների խնդրանքով Երրորդ նախագահն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ՝ եթե «ՔՊ-ն առաջիկա ընտրություններում ահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա պատերազմ կլինի», ինչին Սերժ Սարգսյանն արձագանքեց.
«Իրենց ինչ կա, ինչ ուզեն՝ կասեն»։
Հարցին՝ որևէ իշխանություն իրավունք ունի՞ փակելու Արցախ վերադառնալու իրավունքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե ոչ»։
Լրագրողներից Երրորդ նախագահը ներողություն խնդրեց, որ ժամանակ չունի կանգնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար՝ ասելով, որ ապրիլի 4-ին տեղի կունենա Հանրապետական կուսակցության համագումարը, այնտեղ բոլոր հարցերին կանդրադառնան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



