Բաժիններ՝

Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031