Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Գերմանիան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ զգուշացնելով, որ երկարատև պատերազմը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի անվտանգության և տնտեսական շահերի համար։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համար և օգտագործում ենք բոլոր դիվանագիտական ​​ուղիները։ Հույս ունենք գտնել պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ուղիներ, քանի որ այն ոչ մեկի համար անհրաժեշտ չէ և շատերին տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում նաև մեզ», – հավելել Գերմանիայի կանցլերը։

Մերցը ելույթ է ունեցել իր նորվեգացի ու կանադացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Նորվեգիայի գլխավորությամբ անցկացվող «Սառը արձագանք» ձմեռային զորավարժությունների շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031