ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ բացահայտ խոստովանություն էր. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Զզվանքս հաղթահարելով՝ մի քիչ լսեցի Եվրոպական խորհրդարանի առջև Հայաստանը ներկայացնող մարդու ելույթի մի մասը։ Դա պարզապես դավաճանության բացահայտ խոստովանություն էր։ Կրկնում եմ՝ դավաճանության ԲԱՑԱՀԱՅՏ խոստովանություն էր։

Կրկնում եմ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ բացահայտ խոստովանություն էր։
Գերագույն դավաճանի հետ այդ հրեշավոր հանցանքը կիսող մարդկանց թիվը շատ փոքր է։

Նրա մյուս աջակիցները պարզապես գերիներն են ներքին թշնամանքի կրակը ստով ու կիսաճշմարտություններով մշտապես բորբոքող այն հրեշավոր քարոզչական գործարանի, որի վրա ծախսվում են միլիոններ։

Այդ մարդկանց հետ խոսելու, ճշմարտությամբ նրանց «գերությունից ազատելու» գործը այդ ճշմարտությունը գիտակցող բոլոր մարդկանց սրբազան պարտքն է՝ անկախ նրանից, թե մասնակցում ենք ընտրություններին, թե ոչ, իրականացնում ենք հանրային գործունեություն, թե ոչ։ Բոլորի՛ս սրբազան պարտքն է։

Մեր ինքնության ու արժանապատվության համար դարեր ի վեր նահատակված ու հիմա դավաճանված անթիվ-անհամար արյունակից եղբայրների հիշատակի առջև։ Ու մեր զավակների ու սերունդների ապագայի առջև։

Էկե՛ք չթերանանք։ Գերագույն դավաճանը չի թերանում – աշխատում է օրնիբուն»։

Տեսանյութեր

Լրահոս