Առաջիկայում կներկայացնեմ` էլ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով ՏԿԵ նախարարի գրառմանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մեզ տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում Վեոլիա ջուրը չի փոխի ջրամատակարարման գրաֆիկը:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում է` միջամտում է: Ֆիքսենք սա: Ես առաջիկայում կներկայացնեմ` էլ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա: Հետո Վեոլիան կանի այն, ինչ պիտի անի:
Դետալները` շուտով»:

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը տարածել էր հայտարարության, որ մայիսի մեկից ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկով:

Տեսանյութեր

Լրահոս