Նույն չափանիշը պետք է կիրառվի նաև այն դեպքերում, երբ ընտրություններից առաջ հանկարծակի «ակտիվանում» է պետական սոցիալական քաղաքականությունը. փաստաբան

Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է. «Եթե ընդունում ենք այն փաստը, որ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մնչև ընտրությունների արդյունքների ամփոփումը իրականացվող բարեգործությունը կարող է դիտարկվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց, ապա նույն չափանիշը պետք է կիրառվի նաև այն դեպքերում, երբ ընտրություններից առաջ հանկարծակի «ակտիվանում» է պետական սոցիալական քաղաքականությունը

Երբ ութ տարվա ընթացքում համակարգային սոցիալական բարեփոխումներ չեն իրականացվում, կենսաթոշակային քաղաքականությունը չի ունեցել էական բովանդակային առաջընթաց, իսկ պետական բյուջեի միջոցները առաջնահերթ ուղղվել են բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ապահովմանը, ապա ընտրություններից անմիջապես առաջ հայտարարվող թոշակների բարձրացումը չի կարող ներկայացվել որպես հանկարծակի սոցիալական հոգատարություն։

Այդպիսի ժամանակագրական «ակտիվացումը» օբյեկտիվորեն ստեղծում է այն հիմնավոր տպավորությունը, որ որոշումն ունի բացառապես ընտրական նպատակադրում՝ ազդել ընտրողների վարքագծի վրա և մեղմել կուտակված հանրային դժգոհությունը։ Սա արդեն ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ նաև իրավական գնահատման հարց»։

 

Տեսանյութեր

Լրահոս