Հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12 տոկոսով. վիճակագրական կոմիտե
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվարին՝ 2025 թվականի նույն ամսվա համեմատ կրճատվել է 12 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 275.7 մլն դոլար: Դեկտեմբերի համեմատ ծավալը նվազել է 49.2 տոկոսով:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
2026 թվականի հունվարին արտահանումը համապատասխանաբար 13.5 և 55 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա հունվար և դեկտեմբեր ամիսների ցուցանիշից՝ կազմելով 463.9 մլն դոլար:
Ներմուծումը հունվարին համապատասխանաբար 11.2 և 45.2 տոկոսով պակաս է եղել, քան 2025 թվականի հունվարին և դեկտեմբերին՝ կազմելով 811.8 մլն դոլար:
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժույթի փոխարժեքը եղել է 379.98 դրամ:



