Արագածոտնի մարզում 2 քաղաքացի կայծակնահարվել են. մեկը մահացել է (լրացված)

Այսօր՝ ժամը 09.49-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ապարանի բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրել են, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին ստանալով բուժօգնություն դուրս է գրվել:

Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ. Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա.Նամոյանը վախեցել է կայծակի որոտից:

Տեսանյութեր

Լրահոս