Ռիալի փոխարժեքն Իրանում բողոքների ֆոնին հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Իրանական ռիալի փոխարժեքը ռեկորդային ցածր մակարդակի է հասել Իրանում բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով արժույթների գնահատման կայքերի տվյալները։

Իրանի արժույթը տարիների ընթացքում զգալի չափով արժեզրկվել է պատժամիջոցների ճնշման եւ տնտեսական խնդիրների պատճառով, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում 2025թ․ դեկտեմբերի վերջին:

Իրանական ռիալը պաշտոնապես ամենաքիչ արժեք ունեցող արժույթն է աշխարհում։ Հունվարի 27-ի դրությամբ նրա ազատ շուկայական փոխարժեքը կազմում է մոտ 1 468 000 ռիալ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, մինչդեռ պաշտոնական սուբսիդավորվող պետական ​​փոխարժեքը կազմում է մոտ 42 հազար ռիալ մեկ դոլարի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031