Մոսկվայի պետական համալսարանի շենքը պատվել է սառույցով
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը պատվել է սառույցով: Այս մասին հաղորդում է «Москва с огоньком» Տելեգրամ-ալիքը։
Հրապարակման հեղինակները կիսվել են ականատեսների կողմից նկարահանված լուսանկարներով, որտեղ երևում է, թե ինչպես է Լենինի բլուրներում գտնվող համալսարանի գլխավոր շենքի սրաձողը հայտնվել սառույցի տակ՝ սաստիկ ցուրտ եղանակի պատճառով։ Նման երևույթ մայրաքաղաքում վաղուց չէր նկատվել։ Մոսկվայում ջերմաստիճանը ներկայումս հասնում է -13 աստիճան Ցելսիուսի։

