Բաժիններ՝

Պահանջում են հանել` Լիսկային, եթե ոչ՝ արդարադատությունը կիրագործեն սեփական ձեռքերով

Henaran.am -ի տեղեկություններով Սյունիքի  մարզկենտրոն Կապանում պատրաստվում են հանրահավաք կազմակերպել ընդդեմ մարզպետ` Սուրեն խաչատրյանի:

Ըստ կապանցիների, եթե իշխանությունը քայլեր չձեռնարկի մարզպետին աշխատանքից ազատելու ուղղությամբ ապա բողոքի ակցիաները կտեղափոխվեն մայրաքաղաք: Այս մասին նախաձեռնող խմբի անդամները տեղյակ են պահել նաև մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանին: Սյունեցիների խոսքով` իրենք հոգնել են մարզպետի քաջագործություններից:

Ասում են` Սյունիքին  հարիր չէ կրիմինալ մարզի համբավ ունենալը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ Սյունիքի մարզպետարանում անորոշ վիճակ է: “Չենք կարողանում աշխատել հակասություններից եւ անորոշություններից: Գալիս ենք գործի, ժամ սպանում եւ տուն գնում: Սպասում են բոլորը, թե ինչի` չգիտեն էլ”,-ասացին մարզպետարանի աշխատակիցները:

Henaran.am -ի զրուցակիցը նշեց, թե նժդեհյան ոգով դաստիարակված սյունեցիները պահանջում են հանել` Լիսկային, եթե ոչ արդարադատությունը կիրագործեն սեփական ձեռքերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս