Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է ևս մեկ երիտասարդ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ երեկ գրանցվել է հերթական զոհը: Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 22-ամյա Աբդուլլահ Ջյոմերթը:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր ևս մեկ զոհի մասին, որին Ստամբուլում ենթարկել էին վրաերթի: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ երկու օրում Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 3195 մարդ, որոնցից մոտ 25-ը գտնվում են ծանր վիճակում: