ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին, ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոսի հետ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:
Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:
Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:

Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:

Ազատությու՛ն մեր հոգևոր հայրերին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս