Կրեմլում բացահայտել են Եվրոպայի անընդունելի պահանջները

Եվրամիությունը անընդհատ պահանջներ է ներկայացնում, որոնք անընդունելի են Մոսկվայի համար: Այս մասին «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ես կասեի, որ եվրոպացիները, մեղմ ասած, չեն նպաստում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուկրաինական հարցերով կարգավորմանը»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ եվրոպական և բրիտանական մամուլը փորձում է խափանել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս