Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ պահելը օրինականացված բռնության ձև է. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ (ՁՊՎ-ում) պահելը օրինականացված բռնության ձև է: Ակնհայտ է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելը իր էությամբ, բացառում է անձին ՁՊՎ տեղափոխելու և այնտեղ պահելու անհրաժեշտությունը։

2022 թվականին այս հարցով ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումից մեջբերում. «Հայկական իրավաքաղաքական ռեալիզմի տեսանկյունից օրենսդիրը քրեական հետապնդման ռեպրեսիվ համակարգին օրենքով վերապահել է անձին անազատության մեջ պահելու (մինչև 36 ժամ) օրինական, սակայն հակաիրավական «հիանալի» գործիք։

Քրեական հետապնդման մարմինը ստացել է օրինական, սակայն հակաիրավական հնարավորություն՝ նույնիսկ բովանդակային իմաստով ակնհայտ անհիմն և դատական հեռանկար չունեցող կալանքի միջնորդություն ներկայացնելու
միջոցով, կամայական եղանակով մեղադրյալին զրկել ազատությունից»:

Այս դիմումով վարույթը բնականաբար կարճվեց, իսկ այս «երկսայրի սուրը» գործում է դեռ միակողմանի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031