Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով

Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ըստ լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարություն է արել Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է, մենք մոտ ենք խաղաղության ձեւավորմանը։ Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր էջ բացել։

Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը», -Ժնևում լրագրողներին ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս