Արշակ Սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:
Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է: Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:
Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»:
