Պուտինի հետ հարցազրույցում արգելված թեմաներ չեն եղել. լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցում արգելված թեմաներ չեն եղել, նա պատասխանել է ամենահրատապ հարցերին: Այս մասին India Today հեռուստաալիքով հաղորդել է հնդիկ լրագրող Գիտա Մոհանը, ով հարցազրույց է վերցրել Պուտինից Հնդկաստան կատարելիք այցից առաջ։

Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ երկրի վարչապետի հրավերով։ Այցելությունից առաջ նա հարցազրույց է տվել հնդիկ լրագրողներին, որի ամբողջական տարբերակը նախատեսված է հեռարձակել տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին)։

«Հարցազրույցում արգելված թեմաներ չկային։ Նախագահ Պուտինը պատասխանել է բոլոր հարցերին, այդ թվում՝ սուր հարցերին»,- ասել է լրագրողը։

Տեսանյութեր

Լրահոս