Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն

Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայումս դրական դինամիկա է նկատվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում, Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։

«Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների։ Օգոստոսին մենք կոնսենսուսի հասանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացի բոլոր կառույցները փակելու վերաբերյալ, ինչը կարևոր քայլ էր, որը աջակցեց խաղաղության գործընթացին և վերացրեց ԵԱՀԿ բյուջեի ընդունման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը», – նշել է Վալտոնենը։

Տեսանյութեր

Լրահոս