Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը եզրափակել է Բրյուսել կատարած այցը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ համաժողովին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031