Թրամփը ներում է շնորհել Բաքվից կաշառք ստանալու մեջ մեղադրվող կոնգրեսական Կուելյարին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեխասից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը ներում շնորհելու մասին։ Զույգը մեղադրվում էր Ադրբեջանի կառավարության և մի մեքսիկական բանկից շուրջ 600 հազար դոլար կաշառք վերցնելու համար:

«Հենրի, ես քեզ չեմ ճանաչում, բայց դու կարող ես հանգիստ քնել այս գիշեր։ Քո մղձավանջը վերջապես ավարտվեց»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։

Կուելյարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ նշելով, որ այս որոշումը թույլ է տալիս առաջ շարժվել։ Թրամփը, առանց ապացույցների, նախկին նախագահ Ջո Բայդենին մեղադրել է այս գործը քաղաքական դրդապատճառներով նախաձեռնելու համար։

Կուելյարը, ըստ մեղադրանքի, համաձայնել էր իր պաշտոնական ազդեցությունն օգտագործել՝ աջակցելով Ադրբեջանի և մեքսիկական բանկի շահերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031