Հայկական ֆուտբոլը վերջնական կnրծանման հասցրած մարդկանց հետ ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ․ «Շիրակ» ակումբը՝ ՀՖՖ փոխնախագահին
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Կարեն Ռաֆայելյանի YouTube-յան ալիքի LIVE հաղորդաշարում հնչեցրած խոսքերին։
«Հարգելի ֆուտբոլասերներ,
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը երեկ ուղիղ եթերում նշել է, որ փայլուն հարաբերություններ ունի «Շիրակ» ՖԱ-ի հետ։
Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ», — նշված է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայության հայտարարությունում։
Նշենք, որ Հայաստանի առաջնությունում կայացած 15 տուրերից հետո «Շիրակը» 10 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում։
