Բաժիններ՝

Նյու Ջերսիում վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ձմեռային անբարենպաստ եղանակը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ավտովթարների պատճառ է դարձել, Միսուրիի նահանգում փակվել են դպրոցներ, Այովայում ավելի քան 30 սմ ձյուն է տեղացել։ ԱՄՆ-ի արևելյան ափում ևս սպասում են ձմեռային վտանգավոր եղանակի։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ 

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին դեկտեմբերի 1-ին նահանգի մի քանի հատվածներում արտակարգ դրություն է հայտարարել սպասվող փոթորկի պատճառով։ Դա թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել օգնության տրամադրման հարցում։ Դեկտեմբերի 2-ին սպասվող առատ տեղումների մասին են հայտնել տարբեր նահանգներում։ 

Դեկտեմբերի 1-ի գիշերը Միսուրիի և Արկանզասի 72 միլիոն բնակիչ եղանակային վտանգավոր պայմանների մասին ահազանգեր է ստացել։ Ցուրտ եղանակը կպահպանվի ամբողջ շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031