Կրեմլում բացահայտել են, թե երբ տեղի կունենա Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը կհանդիպեն Մոսկվայում դեկտեմբերի 2-ին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։

«Այո, հանդիպումը նախատեսված է վաղը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Դեկտեմբերի 1-ին The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, մեկնում են Ռուսաստանի մայրաքաղաք՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031