«Թրամփի ուղու» սպասարկմանը կներգրավվի՞ որևէ թուրքական ընկերություն. փոխնախարարի պատասխանը

«Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ու սպասարկման ուղղությամբ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«Երկու կողմերն են որոշելու։ Բնականաբար, ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու»,- ասաց փոխնախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ մոտեցումներ ունի Հայաստանը TRIPP-ի սպասարկմանը ներգրավվող պոտենցիալ ընկերությունների մասով, Հայաստանը բացառո՞ւմ է, որ որևէ թուրքական կազմակերպություն կարող է ներգրավված լինել գործընթացում։

Սաֆարյանը նշեց՝ լուծումներն ու ընկերությունների ընտրությունը պետք է համապատասխանի երկու կողմի շահերին, բայց առաջնահերթ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան ընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս