Բաժիններ՝

3-ամյա Տիգրանի սպանության գործին նոր վարույթ է միացվել

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն՝ երեխայի հորը, մեղադրանք է առաջադրվել նաև ֆիզիկական ներգործության հատկանիշներով:

Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանված Տիգրանի եղբոր դեմքին էլ են դեպքի օրը բռնության հետքեր հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված վարույթը այդ դեպքին է վերաբերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս