Բաժիններ՝

Լեռնահովիտում խողովակները փոխելու ժամանակ վաղ միջնադարյան բացառիկ կոթող է հայտնաբերվել

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել․ տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, վերջինս էլ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։  Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու։ Քրիստոնեական թեմայով պատկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանն առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։ Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լեռնահովիտում խողովակները փոխելու ժամանակ վաղ միջնադարյան բացառիկ կոթող է հայտնաբերվել (լուսանկարներ)

Լեռնահովիտում խողովակները փոխելու ժամանակ վաղ միջնադարյան բացառիկ կոթող է հայտնաբերվել (լուսանկարներ)

Լեռնահովիտում խողովակները փոխելու ժամանակ վաղ միջնադարյան բացառիկ կոթող է հայտնաբերվել (լուսանկարներ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս